Մի քանի օր է` Արարատի մարզի Ավշար համայնքում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները գործադուլ և դասադուլ են անում՝ պահանջելով նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը:
Դեռ հունիսին գրել էինք, որ կրթության և գիտության նախարարությունում կարևորագույն և ոլորտային հարցերը նախարար Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես իր մտերիմների հետ՝ անտեսելով թե՛ վարչությունների պետերին ու աշխատակիցներին, թե՛ նախարարության մասնագետներին:
Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Աժ-ն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ֆրանսիայի Կլերմոն Ֆեռանի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի համագործակցության շրջանակում արդեն 16 տարի անցկացվում են փոխադարձ այցեր ու կատարվում են համատեղ նախագծեր:
Երևանի պետական համալսարանը չհանձնվեց։ Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը չկորցրեց խելամտությունը և չտրվեց սադրանքներին, սպառնալիքներին։
Մշակույթի նախարարության պատրաստած նախագիծը, ըստ որի՝ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներ լուծարվելու ու միավորվելու են այլ կառույցների հետ, բավական մեծ աղմուկ է բարձրացրել:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
ԵՊՀ-ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դիմադրում է, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու և «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:
2019-ի փետրվարի 21-ին «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանը, համալսարանում կնքեցին համագործակցության հուշագիր։
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...